Բաքվում ԱՄՆ դեսպան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ակտիվացնեն ղարաբաղյան կարգավորման ջանքերը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սիքյութա, արխիվ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ակտիվացնեն ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ՝ հայտարարել է Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սիքյութան:

Անհեթեթ որակելով մամուլի հրապարակումները, թե Վաշինգտոնն աջակցում է հայկական կողմին, դիվանագետն ընդգծել է՝ Միացյալ Նահանգները աշխատում է երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար: