Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ ամիս կայցելի Ֆրանսիա: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության ժողովի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն էր հաղորդել, որ ֆրանսիական կողմի հրավերով Ռուսաստանի նախագահը այցելելու է Ֆրանսիա:
«Այո: Պատրաստվում է», - ասել է Պեսկովը: