Այսօր վաղ առավոտից Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչները փակել են դպրոցի, մանկապարտեզի, գյուղապետարանի մուտքերը, գյուղում ոչ մի հաստատություն չի գործում: Պատճառն այն է, որ գյուղացիները արդեն մոտ 9 ամիս է՝ չեն ստացել մթերված խաղողի դիմաց գումարը:
Գումարը չվճարող հիմնական ընկերությունը «Վեդի Ալկո»-ն է:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին ևս գյուղացիները փակել էին դպրոցը, ժամանեց մարզպետը և խոստացավ, որ 15 օրվա մեջ խնդիրը կլուծվի, ինչից հետո աղավնաձորցիները որոշեցին սպասել:
Խնդիրը, սակայն, աղավնաձորցիների հավաստմամբ, խոստացված ժամկետում չի լուծվել, և նրանք այսօր վերսկսել են իրենց բողոքի ակցիաները՝ պահանջելով մթերված խաղողի գումարը:
Մանրամասները՝ այսօր ավելի ուշ