«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն այցելել է Լեռնային Ղարաբաղ։
Ըստ աղբյուրի, Կասպշիկը խորհրդակցություն կանցկացնի Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ վաղը կմասնակցի շփման գծի պլանային դիտարկմանը։
«Ինտերֆաքս»-ը նշում է, որ ԵԱՀԿ առաքելությունը վաղը պլանային դիտարկում կանցկացնի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ։