Բակո Սահակյանը հանդիպել է ապրիլյան պատերազմի հետևանքով իրենց տները լքած թալիշցիների հետ

ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս և հանդիպել ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով իրենց տները լքած ու այնտեղ հաստատված թալիշցիների հետ, փոխանցում է ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջը:

Հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:

Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի նախագահին ուղեկցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: