Իրանում մեկնարկել են երկրորդ միջուկային ռեակտորի շինարարական աշխատանքները

Արխիվ -- Բուշերի ատոմակայանը Իրանում

Ռուսաստանի օգնությամբ Իրանում մեկնարկել են Բուշեր-2 ատոմակայանի շինարարական աշխատանքները, հաղորդում են իրանական և ռուսաստանյան լրատվամիջոցները:

10 միլիարդ դոլար արժեցող ծրագրի իրականացման արդյունքում Իրանը կունենա երկրորդ ատոմակայանը` 1,057 մեգավատտ հզորությամբ:

Ատոմակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 10 տարվա ընթացքում:

Իրանի առաջին միջուկային ռեակտորը` Բուշերի ատոմակայանը, նույնպես կառուցվել է Ռուսաստանի աջակցությամբ և շահագործման է հանձնվել 2011 թվականին: Այն ունի 1,000 մեգավատտ հզորություն: