Ֆրանսիայի պաշտպանության նախարարը խոստանում է օգնել Վրաստանին

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը պաշտոնական այցով Վրաստանում է:

Երեկ Թբիլիսիում ունեցած ելույթում Լե Դրիանը հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստվում է Վրաստանին առաջարկ ներկայացնել` այդ երկրի հակաօդային պաշտպանության համակարգը զարգացնելու վերաբերյալ: Անցած տարի Թբիլիսին 10 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր կնքեց Փարիզի հետ` հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու նպատակով:

Վրաստանի հակաօդային պաշտպանության համակարգը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել էր 2008-ի օգոստոսին Ռուսաստանի հետ կարճատև պատերազմի ժամանակ: