Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Ռուսաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայի խնդիրը՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների՝ Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում։
«Կողմերը վերահաստատել են կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության իրագործման, ինչպես նաև միջսիրիական բանակցությունների վերսկսման կարևորությունը», - ասված է հաղորդագրությունում։