Իրաքում պայթյունների զոհերի թիվը հասել է 40-ի

Պայթյուն Բաղդադում, 2-ը սեպտեմբերի, 2016թ.

Բրիտանական «Սքայ Նյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրաքում ուրբաթ և շաբաթ օրերին հնչած պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի, ավելի քան 60 մարդ վիրավորվել է։

Ավելի վաղ «Ռոյթերզ» գործակալությունը հաղորդել էր, որ Բաղդադի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել։

Մի շարք պայթյուններ ու հարձակումներ են տեղի ունեցել նաև Մոսուլ և Թուզ Խորմատո քաղաքներում։

Առևտրի կենտրոնում հնչած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։