Բակո Սահակյանն ու Արման Թաթոյանը քննարկել են համագործակցության հարցեր

Լուսանկարը՝ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: