Այսօր Հայաստանի արտգործնախարարությունում տեղի է ունեցել 2008 թվականի հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված՝ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև Միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրի Լրացման ստորագրման արարողությունը:
Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ լրացումը նպատակաուղղված է զարգացնելու և ընդլայնելու միջուկային մաքսանենգության դեմ պայքարի բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը: