Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Արարարտ Խանդոյանը դադարեցրել է սեպտեմբերի 6-ից սկսած հացադուլը:
Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, «Միայնակ Գայլ» անվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրը հացադուլ է սկսել, պնդելով, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Խանդոյանը պնդում է, մեջբերենք, որ իրեն ապօրինի անազատության մեջ պահող «քրեաօլիգարխ համակարգը» հաշվի չի առնում, որ պատերազմի մասնակից է և 12 անգամ ստացել է բեկորային և հրազենային վիրավորումներ, ինչի հետևանքով հեռացվել է նրա երիկամներից մեկը և փայծաղը։