Բելառուսը ողջունել է Պարալիմպիկ խաղերի բացման ժամանակ բելառուս մարզիկների պահվածքը

Բրազիլիա - Բելառուսի պատվիրակության անդամը Պարալիմպիկ խաղերի բացմանը ցուցադրաբար տանում է Ռուսաստանի դրոշը, Ռիո դե Ժանեյրո, 7-ը սեպտեմբերի, 2016թ․

Բրազիլիա - Բելառուսի պատվիրակության անդամը Պարալիմպիկ խաղերի բացմանը ցուցադրաբար տանում է Ռուսաստանի դրոշը, Ռիո դե Ժանեյրո, 7-ը սեպտեմբերի, 2016թ․

Բելառուսի նախագահն ու երկրի արտգործնախարարությունը ողջունել են Պարալիմպիկ խաղերի բացման արարողությանը Ռուսաստանի դրոշը տանելու՝ բելառուս մարզիկների որոշումը:

Միջազգային կոմիտեն կատարվածը որակել էր որպես քաղաքական ժեստ՝ հավաքականի երկու ներկայացուցչի զրկելով հավատարմագրումից:

Ռուսաստանի հավաքականի մասնակցությունը արգելվել է այս խաղերին՝ դոպինգային սկանդալի պատճառով: