Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Russia Today հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չի կարծում, թե Ռուսաստանը փորձում է ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա։
Ավելի վաղ ամերիկյան հետախուզությունը հայտարարել էր, որ հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե արդյոք Ռուսաստանն է այն հաքերային հարձակումների հետևում, որ փորձում են ազդել գալիք ընտրությունների վրա: