Անդրիաս Ղուկասյանը կմնա անազատության մեջ

Դատարանը մերժեց Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը պնդում է, որ սրանով իշխանությունները ապացուցեցին, որ Ղուկասյանն ի սկզբանե քաղաքական հետապնդման էր ենթարկվում:

Անդրիաս Ղուկասյանի կնոջ՝ Անահիտ Թարխանյանի կարծիքով էլ դատարանի այսօրվա որոշումը ցույց է տալիս, որ իր ամուսինը շարունակում է իրական վտանգ հանդիսանալ իշխանության համար:

Անահիտ Թարխանյանը փոխանցեց, որ հացադուլից հետո Անդրիաս Ղուկասյանը միայն հյութ է խմում, մոտ 20 կիլոգրամ նիհարել է:

Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։