Հայաստանի կառավարությունը այսօր փոփոխություն կատարեց «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» սեպտեմբերի 2-ի որոշման մեջ. ըստ այդմ՝ սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 24՝ 17-ի փոխարեն:
Հիշեցնենք, սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը տեղափոխվել է առաջիկա կիրակի օրը նշվող Խաչվերացի եկեղեցական տոնին հաջորդող մեռելոցի կապակցությամբ:
Ինչպես նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, նոր փոփոխությունը կապված է սեպտեմբերի 18-ին Հայաստանում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ: