Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, քննարկվել են երկու համանուն գերատեսչությունների միջև գործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Ղարաբաղի գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը և Հայաստանի զինվորական դատախազի տեղակալ Արսեն Սարդարյանը: