Կարեն Կարապետյանը չի մեկնաբանում վարչապետի պաշտոնում իր նշանակումը

Կարեն Կարապետյան

Երևանի նախկին քաղաքապետ, գործարար Կարեն Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել Հայաստանի վարչապետի պաշտոնում իր հավանական նշանակումը:

Կարապետյանը 2010-2011 թվականներին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, այնուհետև դարձել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի առաջին փոխնախագահ։

Վաղը տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի, այնուհետև Խորհրդի նիստը, որտեղ, ըստ մամուլի, քննարկվելու է վարչապետի փոփոխության հարցը: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն իր հերթին «Ազատությանն» ասաց, որ գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարցը լիարժեքորեն չի քննարկվել: