«Սասնա ծռեր»-ի անդամ Սեդրակ Նազարյանը կշարունակի մնալ ճաղերի հետևում

«Սասնա ծռեր» խմբի անդամները ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում, 22-ը հուլիսի, 2016թ

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու դիմումը, «Ազատության»-ը փոխանցեց Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

Հուլիսի 31-ի առավոտյան Նազարյանը, հիշեցնենք, ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից հրազենային վնասվածքով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օգոստոսի 12-ն նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով՝ պատանդ վերցնելը, շենք-շինություններ զավթելը, ապօրինի զենք-զինամթերք կրելը և փոխադրելը։ Նազարյանը նույն օրը «Էրեբունի»-ից տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։

Լուսինե Սահակյանի փոխանցմամբ, Նազարյանը առողջական խնդիրներ ունի։ Փաստաբանի խոսքով, դիպուկահարի կրակոցից ստացած հրազենային վիրավորումից հետո հեռացվել է իր պաշտպանյալի թոքի մի մասը:

Մանրամասներն՝ ավելի ուշ