Զինծառայող Արման Ղանդիլյանը հետմահու պարգևատրվել է ԼՂ Մարտական ծառայության մեդալով

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արման Ղանդիլյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը: