Պորոշենկոն միասնության կոչ է անում

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կոչ է արել ուկրաինացիներին հաղթահարել տարաձայնությունները և միավորվել՝ մինչ երկիրը ստիպված է լինում դիմագրավել «Ռուսաստանի կողմից մշտական ռազմական սպառնալիքին»:

Խորհրդարանում հնչեցված իր ամենամյա ուղերձում Պորոշենկոն հայտարարել է, թե Մոսկվան փորձում է շահարկել Ուկրաինայի արևելքում ծավալվող հակամարտությունը՝ «մեզ ներսից ոչնչացնելու համար»:

Նա նաև հայտարարել է, որ չի բացառում ռուսական լայնամասշտաբ ներխուժման հնարավորությունը Ուկրաինայի տարածք: