Բակո Սահակյանը հանդիպել է Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությունների հետ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին հանդիպումներ է ունեցել Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությունների հետ: ԼՂ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն, նրանք Ղարաբաղ էին ժամանել անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում:

«Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Նախագահը ողջունել է բարեկամական երկրների ներկայացուցիչների այցն Արցախ՝ կարևորելով նրանց հետ կապերի շարունակական խորացումն ու զարգացումը», - նշված է հաղորդագրությունում: