Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից 1․2 մլրդ դրամ կհատկացվի տրանսպորտի և կապի նախարարությանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրելու համար: Կառավարությունը որոշումը ընդունեց այսօրվա նիստում: