Կառավարությունը այսօր որոշում ընդունեց սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը տեղափոխել սեպտեմբերի 17` շաբաթ օր:
Ինչպես նշված է հիմնավորման մեջ, որոշման ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի քաղաքացիներին Խաչվերացի եկեղեցական տոնին` սեպտեմբերի 11-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: