Իրանը և Ռուսաստանը համաձայնել են այս ամիս սկսել երկու նոր ատոմակայանների կառուցումը հարավային Բուշեր քաղաքում: Այդ մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները:
Ըստ Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Ալի Աքբար Սալեհիի, շինարարությունը կսկսվի սեպտեմբերի 10-ին և կտևի 10 տարի, երկու ատոմակայանները կառուցելու համար կծախսվի 10 միլիարդ դոլար, սակայն դրանք հետագայում 22 միլիոն բարել նավթ կտնտեսեն իրանի համար: