Լեռնային Ղարաբաղն այսօր նշում է անկախության հռչակման 25-ամյակը:
Ստեփանակերտում տոնական միջոցառումներ կանցկացվեն, երեկ Ղարաբաղ է մեկնել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներով են հանդես եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահները: