Ուսումնական տարվա մեկնարկը Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ազդարարվել է տոնական միջոցառումներով:
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, դպրության օրվա առթիվ մայրաքաղաքի տարբեր դպրոցներ են այցելել Երևանի քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնատար այլ անձինք, վարչական շրջանների ղեկավարներ: