Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ Ոստիկանությունը օգոստոսի 29-ից հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուժեղացված ծառայության է անցել մայրաքաղաքի ու մարզերի դպրոցամերձ տարածքներում ու փողոցներում:
«Զգուշացեք, երեխաներ են» նշանաբանով ծառայության մեջ ներգրավված են ճանապարհային ոստիկանության, պարեկապահակետային ծառայության, անչափահասների գործերով և համայնքային ոստիկանության տեսուչներ, ասված է Ոստիկանության հաղորդագրությունում:
Նշենք, որ առավոտյան Երևանի մի շարք, մասնավորապես՝ Հերացի, Տիչինա, Սեբաստիա, Կիևյան, Կասյան, Խանջյան, Օրբելի փողոցներում, Իսակովի պողոտայում խցանումներ էին: