Բրազիլիայի Սենատը պաշտոնանկ արեց երկրի նախագահին

Դիլմա Ռուսեֆը իր փաստարկներն է ներկայացնում օրենսդիրներին, Բրազիլիա, 29 օգոստոսի, 2016թ.

Բրազիլիայի նույնանուն մայրաքաղաքից ստացված հաղորդագրության համաձայն, Սենատը քվեների 61 կողմ, 20 դեմ հարաբերակցությամբ ընդունել է նախագահ Դիլմա Ռուսեֆին իմփիչմենթ հայտարարելու պատմական որոշումը։

Նախագահին պաշտոնանկ արած օրենսդիրները նրան մեղադրում են երկրի ֆինանսական իրական պատկերը թաքցնելու համար աղավաղված հաշվետվություններ ներկայացնելու մեջ։

Ռուսեֆը հերքել է մեղադրանքը և իմփիչմենթի գործընթացն անվանել է «հեղաշրջում»։

Այսպիսով, Բրազիլիայում ձախակողմյան դիրքորոշման Աշխատավորական կուսակցության իշխանության 13 տարիների ժամանակաշրջանն ավարտվեց։

Նախագահի պաշտոնակատար Միշել Տեմերը երկիրը ղեկավարելու է մինչև Ռուսեֆի պաշտոնավարման ժամկետի ավարտը` 2019 թվականի հունվարի 1-ը։