Նալբանդյանը կայցելի Գերմանիա և Սլովակիա

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը աշխատանքային այցելությամբ կգտնվի Գերմանիայում՝ մասնակցելու Պոտսդամում կայանալիք ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Այնուհետև՝ սեպտեմբերի 2-3-ը, Նալբանդյանը կայցելի Բրատիսլավա՝ մասնակցելու Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը: