Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր մերժեց անցած շաբաթավերջին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու՝ դատախազության միջնորդությունը:
Միաժամանակ, ինչպես «Ազատությանը» փոխանցեց Միրոնովի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը, ռուսաստանցին չի կարողանա լքել Հայաստանի տարածքը մինչև նրա արտահանձնման հարցով որոշման ընդունումը:
Հիշեցնենք՝ Սերգեյ Միրոնովը այս տարվա մայիսից հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից և, ըստ հաղորդագրությունների, Հայաստանում ձերբակալվել է Միացյալ Նահանգների պահանջով:
Մանրամասները՝ քիչ անց