Դատարանը քննում է ձերբակալված ռուսաստանցուն կալանավորելու հարցը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ սկսեց քննել դատախազության միջնորդությունը՝ անցած ուրբաթ օրը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ Միրոնովը այս տարվա մայիսից հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից և, ըստ հաղորդագրությունների, Հայաստանում ձերբակալվել է Միացյալ Նահանգների պահանջով:

Ռուսաստանի քաղաքացուն ԱՄՆ-ին արտահանձնելու հարց, այդուհանդերձ, հայաստանյան դատարանը այսօր չի քննում:

Մանրամասները՝ քիչ անց