Շտայնմայեր․ Մինսկի համաձայնագրերը կյանքի կոչելու հարցում առաջընթացը բավարար չէ

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայեր, արխիվ

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է որ ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի համաձայնագրերը կյանքի կոչելու հարցում բավականաչափ առաջընթաց չկա:

Հայտարարությունը հնչել է երեկ Գերմանիայի, Ֆրանսիայի ու Լեհաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ: