Արամ Մանուկյանին և Աշոտ Պետրոսյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամները ՊՊԾ գնդի գրավված տարածքում, հուլիս, 2016թ․

«Սասնա ծռեր» զինված խմբի կալանավորված անդամներ Արամ Մանուկյանին և Աշոտ Պետրոսյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը, նրանց այսօր կհետազոտեն, վաղը ոտքի կրկնակի վիրահատության կենթարկեն՝ ֆիքսացիա, և մեկ-երկու օր պահելուց հետո կուղարկեն ետ՝ Դատապարտյալների հիվանդանոց: