«Զվարթնոց»-ում ձերբակալված ռուսաստանցու մասին ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Օգոստոսի 26-ին ժամը 16:30 Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (ՔՀԳՎ) և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել Ռուսաստանի քաղաքացի 30-ամյա Սերգեյ Միրոնովը, ով 2016 թվականի մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների կողմից ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդվածների (զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն), 22-րդ գլխի 2778-րդ «b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդվածի (զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ), 18-րդ գլխի 1956-րդ հոդվածի «h» և «a» կետերի և 3551-րդ հոդվածի (փողերի լվացման նախնական համաձայնություն), 18-րդ գլխի 1956-րդ հոդվածի «a» կետի 2-րդ մասի և 3551-րդ հոդվածի (փողերի լվացում) հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ոստիկանությունը: «Խափանման միջոցը՝ կալանք», - ասված է հաղորդագրությունում:

Միրոնովը տեղափոխվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալվածների պահման վայր, նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանի գլխավոր դատախազություն և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ, փոխանցում է ՀՀ ոստիկանությունը: