Իրավապաշտպան կազմակերպությունները հաստատում են՝ Ուկրաինան գաղտնի բանտ ունի

Amnesty International կազմակերպության լոգոն

Ուկրաինայի գլխավոր զինդատախազին ուղղված նամակում միջազգային երկու հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ՝ Amnesty International-ը և Human Rights Watch-ը հայտարարել են, որ երկրի Անվտանգության ծառայությունը վերջերս 12 տղամարդու և 1 կնոջ է ազատ արձակել Խարկովի գաղտնի կալանավայրից: Այսօր հրապարակված նամակի համաձայն՝ առնվազն 5 մարդ շարունակում է մնալ այնտեղ:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը բազմից վստահեցրել է, թե գաղտնի բանտեր չունի: