Ռուսաստանը վերացրեց դեպի Թուրքիա չարթերային չվերթների արգելքը

Ռուսաստան - Թուրքական Pegasus ավիաընկերության օդանավը թռիչք է կատարում Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից, հոկտեմբեր, 2015թ․

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ հրամանագիր է ստորագրել, որով հանվում է դեպի Թուրքիա չարթերային չվերթների 9 ամիս տևած արգելքը:

Ռուսաստանը դադարեցրել էր դեպի Թուրքիա չարթերային չվերթները անցած տարվա դեկտեմբերից՝ Սիրիայի սահմանին թուրքական զինուժի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցման հետևանքով երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին:

Վերջին երկու ամիսներին ռուս - թուրքական հարաբերությունները վերստին ջերմացել են: