Լոս Անջելեսի ոստիկանությունը մոտ մեկ ժամ առաջ հայտնեց, որ քաղաքի միջազգային օդանավակայանը փակ է, քանի որ կրակոցներ արձակող զինված անձի վերաբերյալ հաղորդումներ կան:
The Boston Globe պարբերականի փոխանցմամբ՝ որոնողական աշխատանքներից հետո ոստիկանությունը հայտարարել է, որ զինված անձ կամ կրակոցների հետքեր չեն հայտնաբերվել, ահազանգի պատճառը բարձր ձայներն են, որոնց աղբյուրը իրավապահները փորձում են պարզել:
Օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքը: