Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նավթի համաշխարհային գների կայունացման շուրջ բանակցություններ է վարել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ:
Զարիֆի հետ հանդիպումից հետո Մադուրոն հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին Վենեսուելայի նավթի և արտաքին գործերի նախարարը հանդես կգա հայտարարությամբ` «նավթի գների կայունացման և ՕՊԵԿ-ի հզորացմանն» ուղղված իրենց նպատակներին հասնելու ուղիների մասին:
Նավթի գները շեշտակի անկում ապրեցին 2014 թվականին` մեծ վնասներ հասցնելով նավթային պետություններին: Վենեսուելան և Իրանը բազմիցս կոչ են արել Նավթարդյունահանող երկրների կազմակերպությանը (ՕՊԵԿ) կրճատել նավթի արդյունահանման ծավալները` փորձելով այդպիսով բարձրացնել նավթի համաշխարհային գները, սակայն ՕՊԵԿ-ի ազդեցիկ անդամները, այդ թվում Սաուդյան Արաբիան, հրաժարվել են կրճատումներից: