Ութ մարդ է մահացել, ևս 70-ը՝ վիրավորվել այսօր առավոտյան Թուրքիայի Ջիզրե քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ հզոր պայթյունի հետևանքով:
Հարձակումը տեղի է ունեցել թուրքական զինուժի կողմից Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքում ռազմական գործողություններ սկսելուց երկու օր անց: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ թուրքական բանակը մտադիր է շրջանը ազատագրել ոչ միայն իսլամիստներից, այլ նաև քրդական խմբավորումներից:
Ջիզրեն բնակեցված է քրդերով: Անցյալ տարի քաղաքում բախումներ էին տեղի ունեցել թուրքական ոստիկանության և Քրդական բանվորական կուսակցության (PKK) ներկայացուցիչների միջև, որոնց Անկարան մեղադրել է երկրի տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ: Քուրդ ակտիվիստները այն ժամանակ հայտարարել էին, որ զոհվածների մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են: