Իտալիայում Հայաստանի դեսպանությունում թեժ գիծ է բացվել

Իտալիա - Երկրաշարժից տուժած Ամատրիչե քաղաքի բնակիչները փողոցում են գիշերել, 25-ը օգոստոսի, 2016թ․

Իտալիայում Հայաստանի դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը: