Գիտնականները Արեգակնային համակարգից դուրս նոր երկրատիպ մոլորակ են հայտնաբերել

Երկիր մոլորակը, լուսանկարը՝ ԱՄՆ տիեզերական հետազոտությունների գործակալության (NASA)

Գիտնականները հայտնաբերել են Արեգակնային համակարգից դուրս գտնվող նոր երկրատիպ մոլորակ, որն ամենամոտն է գտնվում Երկիր մոլորակին:

Պրոքսիմա B՝ այսպես է կոչվում մոլորակը, որ պտտվում է Պրոքսիմա Ցենտավրա աստղի շուրջ՝ Արեգակնային համակարգից 4 լուսատարի հեռավորության վրա:

Ըստ գիտնականների, Պրոքսիմա B-ն չափերով մի փոքր ավելի մեծ է, քան Երկիրը, ու իր աստղի շուրջ պտտվում է 11 օրում: Գիտնականները չեն բացառում այնտեղ հեղուկ ջրի և կյանքի համար բարենպաստ պայմանների առկայությունը: