Ուկրաինայի անկախության 25-ամյակի կապակցությամբ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն հարցազրույց է տվել CNN հեռուստաընկերությանը, որում հայտարարել է, թե Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են ապակայունացնել իրավիճակն աշխարհում և գրավել Ուկրաինան:
Ըստ Պորոշենկոյի՝ Ռուսաստանին անհրաժեշտ չեն ո՛չ Դոնեցկը, ո՛չ Լուգանսկը, այլ անհրաժեշտ է, որ Ուկրաինան լինի «ռուսական կայսրության» մաս: