Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանի թեկնածությունը Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններում:
Որպես «Միայնակ գայլ» հայտնի ազատամարտիկ Խանդոյանի մրցակիցներն են գործող գյուղապետ, իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Երվանդ Խաչատրյանը, անկուսակցան Նորայր Հակոբյանը և նրա եղբայր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Հակոբյանը: Վերջինս, սակայն, Խանդոյանի գրանցվելուն պես, ինչպես նախապես հայտարարել էր, հանել է թեկնածությունը:
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 18-ին: