Լավրովն ու Քերրին հեռախոսով քննարկել են Սիրիայի, Ուկրաինայի խնդիրները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, արխիվ

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է կայացել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոնբ Քերրիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև:

Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, կողմերը քննարկել են Սիրիայի հարցը, մասնավորապես՝ Հալեպի շուրջ ստեղծված վիճակը, որտեղ սիրիական իշխանությունները ռուսական զինված ուժերի աջակցությամբ մարդասիրական օպերացիա են իրականացնում։

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև ահաբեկչության դեմ պայքարին ուղղված հարցեր։

Անդրադառնալով Ուկրաինայի խնդրին՝ Լավրովը կոչ է արել ԱՄՆ-ին օգտագործել Կիևի վրա իր ազդեցությունը, հետ պահել նրան «սադրանքներից» և խրախուսել երկխոսությունը Դոնբասի հետ։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկու կողմերն էլ հայտնել են, որ ուրբաթ օրը Քերրին և Լավրովը նույն հարցերը կքննարկեն Ժնևում կայանալիք բանակցություններում: