Վերաքննիչ դատարանն այսօր կքննի Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրավելու միջոցով զինված ապստամբության փորձ կատարած «Սասնա ծռեր»-ի անդամներ Սերգեյ Կյուրեղյանի, Արամ Հակոբյանի, Գևորգ Իրիցյանի և «Միայնակ գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանի դիմումները։
Նրանք անցնում են ՊՊԾ գնդի տարածքը գրավելու գործով։ Վերաքննիչ բողոքով Կյուրեղյանը, Հակոբյանը, Իրիցյանը և Խանդոյանը պահանջում են վերացնել առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված երկամսյա կալանքն ու ազատ արձակել իրենց։
Մանրամասերն՝ ավելի ուշ