Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի կալանքը վերացնելու միջնորդությունը։
Նա մեղադրվում է ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու դեպքի առիթով հարուցված քրեական գործով՝ ապօրինի զենք պահելու և փոխադրելու, ինչպես նաև շենքեր և շինություններ զավթելու համար։
Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ որոշումը սպասելի էր։
Մանուկյանի մյուս պաշտպան Հարություն Բաղդասարյանի խոսքով՝ դատարանն իրականացրել է այն ֆունկցիան, ինչ մինչ հիմա իրականացնում էր։ «Այսինքն, այդ ամենը քաղաքական ենթատեքստ ուներ, բնականաբար, մեր պաշտպանյալները պետք է մնային անազատության մեջ, և, ըստ մեզ, որոշումը ոչ թե իրավական է, այլ քաղաքական», - ասաց Բաղդասարյանը։
Մանրամասներն՝ ավելի ուշ