Ադրբեջանում ընդդիմադիր գործիչ է կալանավորվել

Ադրբեջան - Դատարանի շենք Բաքվում, արխիվ

Բաքվի դատարանը որոշել է երեք ամսով կալանավորել Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Ֆաիգ Ամիրովին:

Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է կրոնական ատելություն հրահրելու մեջ: Ոստիկանության վկայությամբ՝ նրա տանը հայտնաբերվել են Ֆեթուլլահ Գյուլենի հեղինակած գրքեր, ում Թուրքիան մեղադրում է երկրում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի համար: