Ադրբեջանն այսօր առաջին ոսկե մեդալը ձեռք բերեց Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերում: Թեքվանդոյի 80 կիլոգրամ քաշայինների մրացաշարում հաղթող է ճանաչվել ադրբեջանցի մարզիկ Ռադիկ Իսաևն, ով, ի դեպ,ծագումով Դաղստանից է:
Եզրափակիչում Իսաևը հաղթել է Նիգերիայի ներկայացուցիչ Աբդուլռազակ Իսուֆույին: Այսպիսով, Ադրբեջանն օլիմպիադայում վաստակել է մեկ ոսկե, 4 արծաթե և 10 բրոնզե մեդալ, ինչի արդյունքում թիմային հաշվարկում Ադրբեջանի հավաքականը հայտնվել է 39-րդ հորիզոնականում: