Աֆղանստանի Թալիբան շարժումը գրավել է ռազմավարական նշանակություն ունեցող Խանաբադ շրջանը Քունդուզ նահանգում՝ ստիպելով բանակի ստորաբաժանումներին նահանջել:
«Թալիբանները հարձակվեցին տարբեր ուղղություններից, մենք դիմադրեցինք մի քանի ժամ, սակայն աջակցություն չստանալով՝ նահանջեցինք», - ասել է Խանաբադի ղեկավար Հայաթուլլա Ամիրին:
Խանաբադը գտնվում է նահանգի մայրաքաղաքից՝ Քունդուզից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա և այժմ զինյալները սպառնում են նաև նահանգի մայրաքաղաքին:
Ընդամենը հինգ օր առաջ Թալիբան շարժումը գրավել է մի շրջան Քունդուզի հետ սահմանակից Բաղլան նահանգում:
Բացի այդ, զինյալները բանակի ստորաբաժանումների հետ կատաղի մարտեր են մղում հարավային Հելմանդ և արևելյան Նանգարհար նահանգներում: